Մանե Սարգսյանի գրառումը

Շատ ուրախ եմ, որ Դուք եք լինելու իմ հայերենի ուսուցչուհին:

Ես Ձեր ազգանվանակից (չգիտեմ գոյություն ունի այսպիսի բառ) Մանեն եմ՝ 16 տարեկան: Հայաստանից տեղափոխվել եմ Կանադա և այժմ ապրում եմ այստեղ: Արդեն 10 տարի է զբաղվում եմ մեծ թենիսով, մասնակցում եմ տարբեր մրցաշարերի և ունեմ որոշակի հաջողություններ: Քանի որ ժամանակիս մեծ մասը նվիրել եմ թենիսին, այն ինձ համար դարձել է կյանքի անփոխարինելի մի մաս: Գուցե իմ՝ այս երկրում գտնվելու պատճառներից մեկն էլ հենց դա է: Եղել են իրավիճակներ, երբ նույնիսկ ուսումս եմ զոհաբերել հանուն սպորտի, այդ իսկ պատճառով վերջին տարիներին ուսումս փոքր ինչ հետընթաց է ապրել, թեև գիտակցում եմ գիտելիք ստանալու կարևորությունը:

Այս երկրում էլ սպասվում են դժվարություններ, պետք է հաղթահարեմ ինձ համար լրիվ նոր՝ ֆրանսերեն լեզուն, որը ինչքան գեղեցիկ է հնչում, այդքան էլ բարդ քերականություն ունի: Դժվար է նաև նոր միջավայրում հայտնվելը, նոր ընկերներ ձեռք բերելը, բայց ես համառ եմ և, չվախենալով դժվարություններից, պետք է շարժվեմ առաջ՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները:

Այնքան ուրախ եմ, որ ՄՍԿՀ-ը ունի հեռավար ուսուցման ծրագիր, որը ինձ թույլ կտա նույնիսկ երկրիցս հեռու լինելով ուսումս շարունակել իմ մայրենի լեզվով:

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: