Կարդում եմ իմ ընտրությամբ

Գրառում է հեռավար ուսուցմամբ սովորող Նելլի Գևորգյանը․

Ես այս ամռանը կարդացել եմ գիրք, որը խոսում է երիտասարդների դժվարությունների մասին:

Երիտասարդ գրող Սթեյսի գիրքը դեռահաս Գլորիա Մակֆինի մասին է։ Գլորիան 16 տարեկան է, ապրում է Ֆլորիդայում։ Նա լուռ և փխրուն աղջիկ է։ Անպատասխան սիրո, ծնողների բաժանության, դավաճանության պատճառով նա որոշում է ինքնասպանություն գործել 50 օր հետո։ Այսպիսով, նա ունի 50 օր, որպեսզի գտնի պատճառներ մեռնելու կամ ապրելու համար։

Գլորիայի խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ նրա հայրը դավաճանում է մորը, իսկ մայրն էլ վրեժ է լուծում նրանից։ Բացի այդ, Գլորիան սիրում է իր լավագույն ընկերուհու՝ Թեզեր Վիկկերիի ընկերոջը՝ Մեթին, և իր համար դժվար է նրանց կողքին գտնվել, և տեսնել թե ինչպես են նրանք իրար սիրում։ Սակայն նրան ավելի դժվար փորձություններ են սպասվում։ Գլորիային ցանկանում է բռնաբարել Նիկը, ով մի հարուստ տղա է։ Գլորիան հարվածում է նրան, ինչի արդյունքնում Նիկը հազիվ է փրկվում մահվանից։ Նիկը որոշում է վրեժ լուծել Գլորիայից։ Գլորիային պաշտպանում է Մեթը։ Նիկը փախցնում է Գլորիային և Մեթին, ցանկանալով սպանել, սակայն նրանք փրկվում են։ Գլորիան և Մեթը աստիճանաբար սկսում են մտերմանալ, սակայն ամեն ինչ փչացնում է ավարտական երեկոն, որի ժամանակ բոլորը տեսնում են նրանց նկարը՝ համբուրվելիս։ Գլորիան կռվում է Թեզերի հետ, և երկար տարիների ընկերուհիները թշնամանում են։ Դրանից հետո նա հարաբերություններ է ունենում իր դասարանի տղաներից մեկի՝ Չեդի հետ։ Գլորիայի մայրը հայտնվում է հոգեբուժարանում, իսկ հայրը սկսում է ապրել Գլորիայի մաթեմատիկայի ուսուցչուհու հետ։ Գլորիան դպրոցում կրկին կռվում է Թեզերի հետ, և պաշտպանում նոր դպրոց եկած Ռեբեկային։ Գլորիան և Ռեբեկան հայտնվում են փողոցային երաժիշտների՝ Ալեքսի, Սթիվի և Ջեյի հետ, իրենց ավտոբուսում։ Նրանք աղջիկներին տանում են Ֆլորիդայից։ Սկզբում աղջիկները վախենում են, փորձում են փախչել, սակայն հետո հասկանում են, որ երաժիշտները փոխել են իրենց կյանքը և լցրել նոր գույներով։ Նրանք քաղաքից քաղաք են գնում և զբաղվում են թմրանյութերի վաճառքով։ Սթիվը սիրահարվում է Գլորիային, և կարծես ամեն ինչ լավ է լինում։ Բայց շուտով մահանում է Ռեբեկան, իսկ Գլորիային, Սթիվին, Ջեյին և Ալեքսին տանում է ոստիկանությունը։ Գլորիային հայրը տանում է տուն, և շուտով կկայանա նրա դատավարությունը։ Մինչ այդ լրանում է 50 օրը, և Գլորիան պետք է ինքնասպանություն գործի։ Գլորիայի հարազատները գտնում են նրա մահվանից առաջ թողած տեսահոլովակը, նաև օրագիրը, որի մեջ Գլորիան գրի էր առնում իր յուրաքանչյուր օրը, և գրում էր, թե քանի օր է մնացել իր ինքնասպանությանը։ Մի տղա վկայում է, որ տեսել է, թե ինչպես է Գլորիան նետվել կամրջից։ Սակայն այդ ինքնասպանությունը կեղծ էր․․․Գլորիան փախչում է Ֆլորիդայից՝ Սթիվին, Ալեքսին և Ջեյին կրկին տեսնելու ու նոր կյանք սկսելու ցանկությամբ։

Իմ կարծիքը: Ըստ ինձ գիրքը բավական հետաքրքիր էր: Եվ բարձրացնում էր կարևոր թեմաներ, որոնք հաճախ արհամարհանքի են մատնվում մեծերի կողմից, և այդպիսով մեծերը դառնում են որոշ չափով մեղավոր, դեռահասների ինքնասպանության մեջ: Կամ էլ՝ սելֆհարմի մեջ: Առանց գիտակցելու և առանց որևէ ցանկության ընդառաջելու և հասկանալ փորձելու, կամ մի փոքր ավելի մտածելու սեփական երեխաների մասին, քան իրենց:

Գիրքը ընդգրկում էր առաջին սիրո պատմությունը, որը հաճախ անպատասխան է լինում, մոտիկ ընկերուհիների հարաբերությունների փոփոխութունը, շրջակա միջավայրի ազդեցությունը, և նոր փորձությունների հետաքրքրասիրությունը: Բացի այս ամեն ինչից գիրքը ամփոփում էր նոր կյանք սկսելու երազանքը, ստեղծելով կեղծ մահի տեսարան: Ցանկություն ազատվել անցյալից, և  ամեն ինչ սկսել նոր էջից:

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: