Հեռավար ուսուցմամբ սովորողը

Պետրոս Հովհաննիսյան, 12-րդ դասարան, Շվեյցարիա

Կարդացել եմ տարբեր գրքեր, բայց ինձ համար ամենահետաքրքիրը Սյուսակու Էնդոյի «Լռություն»  վեպն էր։  Էնդոն, լինելով ճապոնացի քրիստոնյա, իր գիրքը գրում է հատուկ տեսակետից։ Այս գիրքը հրատարակվել է 1966 թվականին և համարվում է 20-րդ դարի լավագույն գրքերից։ Գիրքը հիմնված է իրական պատահարների վրա և նկարագրում է , թե ինչպես  17-րդ դարում երկու ճիզվիտներ ժամանում են օտարեկրացիների համար փակ Ճապոնիա՝ որոնելու համար իրենց Ուսուցչին: Ծագող արևի երկրում կառավարում է՝ Սյոգունատ Տոկուգավան, որը արգելում է քրիստոնեության տարածումը։ Իշխանությունը ցանկանում է մաքրել պետությունը օտար կրոնի ազդեցությունից և կազմակերպում է ճապոնական քրիստոնյաների հալածանք: Հոգևորականները և նրանց դավանակիցները ենթարկվում են դաժան և անհամար տանջանքների և փորձությունների։ Այնումենայնիվ քահանաները չեն դադարում քարոզելու իրենց փորձերը` արհամարհելով չարությունները ու բռնությունները: Ապրելով թշնամական երկրում` վեպի հերոսների մոտ հարց է ծագում, թե ինչու՞ է Աստված լռում, այն ժամանակ, երբ նրա զավակները տանջվում են:

Էնդոն նույնպես եղել է հալածանքների զոհ և, իր գիրքը գրելիս, օգտագործել է նաև իր սեփական փորձը։   Այս գիրքը իմ կարդացած ամենահետաքրքիր և ամենախորը գրքերից է։ Հեղինակը գրքի ժամանակաշրջանը ներկայացնում է հիանալի կերպով` ներառելով նույնիսկ ամենափոքր մանրամասները։ Իսկ հերոսների ցանկը բազմազան է և գույնզգույն։ Առաջին էջերից արդեն գրքի հերոսների նպատակներն ու հուզմունքները հասկանում էի։ Գիրքը ներկայացնում է, թե վախկոտ Քենջիի, թե կրոնափոխ եղած Ֆերեյրայի մտածելակերպը ։ Բայց առաջնահերթ պատճառը, որ  այս գիրքը ինձ դուր եկավ, գրքի թեման է։ Այս գիրքը ինձ մտածել տվեց քրիստոնեության դասերի, անցած ճանապարհի մասին։ Ոչ միշտ է քրիստոնեությունը եղել այսքան ընդունված, ինչպես հիմա։ Այս գրքի դեպքերը  միայն Ճապոնիային չեն բնորոշ՝ համամարդկային են։ Նույնը տեղի է ունեցել Հայաստանում և մի շարք այլ երկրներում` դարձնելով այս վեպը համաշխարհային կարևորություն ունեցող գիրք։

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: