Հեղինակային ու հեղինակին տրվող մրցանակ

Մրցանակը՝ խրախուսում, գնահատում, արածի ցուցադրում․ իրական ուսումնական նախագիծ։

Ուզեցի անդրադառնալ կրթահամալիրում տրվող ամենամյա մրցանակներին, դրանք սպասարկող կարգին ու կենտրոնանալ հատկապես Ձմեռ Պապ 2020 մրցանակների վրա։

Կարծում եմ՝ մրցանակները կրթահամալիրում՝ հեղինակային մանկավարժությունը, գործունեությունը խրախոսող, նաև՝ առաջ մղող, բաղադրիչներ են։

Այստեղ կտեսնեք կրթահամալիրի մրցանակակիր սովորողների, դասավանդողների անունները։

Ինչու

  • մրցանակակիրն իրեն կարևորված է զգում
  • մրցանակ ստանալը պատվաբեր է՝ հատկապես, երբ դրանք հարգված գործիչների անունով անվանական մրցանակներ են
  • մրցանակակիրը կենտրոնում հայտնվելու, կարևորվելու, ծափահարվելու, նոր ելակետից առաջ շարժվելու հնարավորություն է ստանում
  • դրամական հնարավորություն է՝ ձեռք բերելու կոնկրետ անձի համար կարևորվող նյութական ինչ-որ բան՝ կլինի տեխնիկա, ուղեգիր, թե այլ․ իր, որ մինչ այդ տարբեր, նաև հասկանալի, պատճառներով մմարդը դժվարանում էր ունենալ։

Որպես մրցանակակիր

Տարիներ առաջ էր, բայց հիշում եմ, որ մրցանակ ստանալիս՝ Տիգրան Հայրապետյան, Սեբաստացի ունեցա մոտավորապես նման զգացողություններ, հիշողություններ․

  • հուզմունք, շնորհակալություն գնահատվել, կարևորվելու համար
  • շփոթմունք, որ կենտրոնում եմ
  • ոգևորություն, պարտավորվածություն՝ միի քայլ էլ առաջ գնալու
  • կարևոր ազդակ, որ շարունակեմ զբաղվել  մանկավարժությամբ
  • Տիգրան Հայրապետյան մրցանակի գումարը վերածվեց նոթբուքի․ ինձ համար կարևոր ձեռքբերում էր։

Նշում եմ գործող կարգը, մեջբերում ու առաջարկում․

Անվանական մրցանակները տրվում են պարգևատրման ֆոնդից, որ ձևավորվում է կրթահամալիրի սովորողների ուսումնառության պայմանագրով որոշված լրավճարներից, «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում ծրագրի» միջոցներից, ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նպատակային ներդրումներից, կրթահամալիրի ոչ բյուջետային այլ միջոցներից: Անվանական մրցանակի թեկնածուին առաջադրում է կրթահամալիրի Մանկավարժության կենտրոնը՝ առաջադրման, նյութերի ներկայացման գործընթացը դարձնելով ուսումնական նախագծային աշխատանք, որը հնարավորություն կտա ծանոթանալու մրցանակակրի գործունեությանը՝ մեդիահարթակում։ Մրցանակակրին որոշում է կրթահամալիրի մասնաժողովը՝ համաձայնությամբ, հրապարակված նախագծի հիման վրա, մրցանակը հատկացվում է կրթահամալիրի տնօրենի հրամանով։

Մրցանակային գումարը ուղղվում է աշխատողի մեդիազինանոցի հարստացմանը, աշխարհաճանաչողության զարգացմանը՝ ճամփորդություններ, հանգստին, առողջության վերականգնմանը։

Ինչ ցույց տվեց իմ ուսումնասիրությունը

Մրցանակակիր դասավանդողների 80 տոկոսը շարունակում է աշխատել կրթահամալիրում։ Մրցանակակիր դասավանդողների գործունեությունը ակտիվ է՝ նախագծեր, հրապարակումներ, հոդվածներ ճամփորդություններ։

Մրցանակակիր դասավանդողների 20 տոկոսը տեղափոխվել է այլ աշխատանքի, մահացել։

Մրցանակակիրներին ներկայացվող պահանջները, նկարագիրը բավական հստակ է, սակայն ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր տարի հրապարակվի որպես ուսումնական նախագիծ՝ նորից ընթերցելու, լրացումներ անելու հնարավորություն տալով։

Ձմեռ Պապ 2020

Այս, արդեն ամենամյա, դարձած մրցանակը՝ կրթահամալիրի մանկավարժական ներուժի, համախմբավածության, կրթահամալիրի տնօրենի՝ մանկավարժական աշխատանքը կարևորելու, անընդհատ աջակցման ռեժիմում աշխատելու կոնկրետ ցուցանիշներից է։

Առաջարկում եմ․

  • Կոնկրետ ֆինանսական հաշվարկի, հնարավորության դեպքում մրցանակը դարձնել կրթահամալիրի բոլոր աշխատողների համար՝ կարևորելով Նոր Տարվա խորհուրդը, յուրաքանչյուրի անհատական ջանքը։
  • Կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոցի մանկավարժական աշխատող, աշխատող՝ ամփոփի, ենթակայքում ներկայացնի՝ իր կարծիքով Ձմեռ Պապ 2020-ին արժանի որևէ նախագիծ հոդված՝ ուսումնական առաջին շրջանի իր աշխատանքների ընտրանուց։

 

 

 

 

 

 

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: