Կարդում, ուսումնասիրում եմ Սարոյան

Մանե Հովհաննիսյան, 7-րդ դաս․, Չինաստան

Վիլյամ Սարոյանի պատմվածքները կարդալուց հետո մի շատ հետաքրքիր բան զգացի, շատ պարզություն կա նրա պատմվածքներում, շատ առօրեական է, շատ մատչելի, հատկանշական է նաև այն, որ նրա պատմվածքներում  կարոտ կա։ Չնայած այն բանին, որ նա ծնվել եւ մեծացել  է ԱՄՆ -ում, կարդալով նրա պատմվածքները զգում ես, որ հայկական ձեռագիր ունի։

Համացանցային էքսկուրս

Վիլյամ Սարոյան (օգոստոսի 311908 ՖրեզնոԿալիֆոռնիաԱՄՆ — մայիսի 181981ՖրեզնոԿալիֆոռնիաԱՄՆ), ամերիկահայ գրող։ Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆԿալիֆոռնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։

1911 թվականին երեսունյոթամյա Արմենակ Սարոյանը մահանում է, և Վիլյամ Սարոյանը եղբոր՝ Հենրիի և քույրերի՝ Զաբելի ու Կոզեթի հետ միասին տեղափոխվում է որբանոց։ Երբ մայրը պետք է երեքամյա Վիլյամին թողներ որբանոցում, նա Coon Jiger անունով մի տիկնիկ է նվիրում, որը Սարոյանի հիշողության մեջ միշտ պահպանվում է։ Սարոյանը հետագայում նշել է, որ այդ տիկնիկով կարծես մայրը ցանկանում էր փարատել իր բացակայությունը։ Այդ տիկնիկի կերպարն արտացոլվել է նաև նրա ստեղծագործություններում։

Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել։

Ահա և հետաքրքիր դեպքեր Սարոյանի կյանքից

Երբ առաջին անգամ դողալով զանգ տվի Բերնարդ Շոուին, ասանկ բան պատահեցավ.
— Պարոն Բերնարդ Շոու, Ձեզի կանհանգստացնե Ուիլյամ Սրոյըն (այսպես ինձի կըսեին ամերիկացիներ, Սրոյըն)…
Շատ ամնչցա, երբ Բերնարդ Շոուն ըսավ.
— Որքան գիտեմ, դուն ոչ թե Սրոյըն ես, այլ Սա-րո-յան…
Շատ ամնչցա:

 

Մեծ ու տարօրինակ Վիլիամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար և խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ:
-Ամերիկա, Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:
-Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու…
-Ինքնաթիռով պիտի տանիմ…
-Ինչու՞ համար…
-Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:

Իմ շրջապատը՝ Սարոյան գրողի մասին

Ծնողներս լավ տեղեկացված են Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններին:Ընկերներս թերևս գիտեն, որ աշխարահռչակ Վիլյամ Սարոյանը հայ է, և որ <<Իմ սիրտը լեռներում է>> ստեղծագործության հեղինակն է:

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: