архив | Արտասահմանյան գրականություն RSS for this section

Ուլտարի կատուները, հեղինակ՝ Հովարդ Լավկրաֆտ

Ասում են՝ Ուլտարում, որ Սկայ գետից այն կողմ է, մարդը չի համարձակվում կատու սպանել,- ես հակված եմ հավատալ դրան, հատկապես երբ տեսնում եմ, թե ինչպես է կատուն լվացվում պատուհանի մոտ։

Читать далее…

Շառլ Ազնավուր. Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք

Կնոջս մահից հետո ես մենակ եմ ապրում: Զբաղվում եմ տան գործերով, ինքս եմ խոհանոցում պատրաստում: Ծանոթներս համարում են, որ ես արժանի եմ դասվել  ֆրանսիացի մեծ խոհարարների շարքերը, ինչը բավական չափազանցված է:

Читать далее…

Լամա Գետրուլ Ռինպոչե

Մինչ մարդկանց հետ հարաբերվելը և այդ հարաբերություններում ինքնարտահայտվելը, պետք է ճանաչենք ինքներս մեզ: «Մենք ոչինչ ենք առանց մյուսների»-ն  վատ արտահայտություն է:

Դժբախտություններն ու առաջացած խնդիրները մենք հակված ենք բացատրելու արտաքին աշխարհով: Եվ ինչքան շատ ենք աշխատում կարգավորել արտաքին հարաբերությունները, այնքան շատ են լինում հիասթափությունները:

Իրականում պատճառը միշտ մեր ներսում է: Մենք սովորաբար մտածում ենք. «Ես այդքան էլ լավը չեմ: Ես արժանի չեմ մյուսներին»: Բայց մենք չենք կարող լիարժեք հարաբերվել մյուսների հետ` վատ մտածելով մեր մասին:

Երբ մենք մեզ լիարժեք չենք զգում, փնտրում ենք մեկին, ով կօգնի մեզ, կդարձնի ավելի լավը: Եվ գտնում ենք մեզ նման թերի մեկին, ով  նույն փնտրտուքի մեջ է:  Իսկ երբ հանդիպում են երկու թերարժեք հոգիներ, նրանք արագ հոգնեցնում են իրար, և նրանց հարաբերությունները արդեն իսկ դատապարտված են:

Ճշմարիտ ուրախությունն այն է, երբ պարզապես ուրախ ես` առանց որևէ պատճառի: Շատ կարևոր է սովորել այսպիսի ուրախության զգացողություն ունենալ: Այսպիսի զգացողության հասնելու համար ճիգ անել պետք չէ. այն ինքն իրեն է գալիս: Մենք կարող ենք ուրախության զգացում ունենալ լոգանք ընդունելիս կամ ափսեները լվանալիս: Հենց որ մենք ի վիճակի լինենք այդպիսի ուրախություն ապրելու, ուրեմն կզգանք նաև ինքներս մեզ հետ լինելու հաճույքը: Բնությունը մեզ ուրախանալու համար ամեն ինչ տվել է: Մնում է գլախավորը` չվախենալ երջանիկ լինելուց:

Մենք կյանքում շատ բանից ենք զրկվում, երբ կծկվում,  կենտրոնանում ենք արտաքին հանգամանքների վրա` դրանց հաջողությամբ դիմակայելու համար: Եթե մենք վստահենք աշխարհին, վստահենք ինքներս   մեր կարողություններին, ապա ուրախության զգացումը մեզ չի լքի, ինչպիսի հանգամանքներում էլ որ հայտնվենք:

Նյութական աշխարհի` հողի, ծառի, կենդանիների հետ փոխազդեցության արդյունքում է միայն հնարավոր մեզ հետ, մեր ներաշխարհի հետ կապը չկորցնել: Փորձեք սիրով լցվել ծառի, ջրի նկատմամբ: Ասեք` Ծառ, ես քեզ սիրում եմ:

Դեպի ձեզ տանող մյուս ուղին շնչառական մեդիտացիաներն են: Ուղղակի կենտրոնացեք շնչելու և արտաշնչելու վրա` առանց ամբիցիաների և սպասելիքների, և դուք ուրախության զգացում կունենաք:

Երբ զգում եք  այս նախասկիզբ ճշմարիտ ուրախությունը, երբ ձեզ այս աշխարհի մի մասնիկն եք զգում, երբ բարեգթությունից ուղղակի ճաք եք տալիս, միայն այդ դեպքում  կարող եք հարաբերվել մարդկանց հետ, այդ դեպքում միայն մարդուն տալու բան կունենաք:

Երբ երկու բաց և երջանիկ մարդիկ հարաբերվում են, իսկույն երկուսի համար էլ բացվում է զարգանալու հնարավորություն: Այդ դեպքում է, որ երկուսն էլ աճում են իրենց հարաբերություններում, երբեք իրարից չեն հոգնում և բախումներ չեն ունենում:

Աճը միշտ չէ հեշտ ու հանգիստ տրվում, և հարաբերությունները առանց բախումների չեն լինում: Բայց եթե  երկուսի համար էլ բացվել է զարգանալու տարածություն, բոլոր խնդիրները հնարավոր է լուծել: Եվ հարաբերություններ հնարավոր են այնքան ժամանակ, քանի դեռ այդ տարածությունը կա:

Եթե քեզ շրջապատող աշխարհը սրտով ընկալես, ոչ թե մտքով, խնդիրներ քիչ կունենաս, և նույնիսկ մանրուքները քեզ ուրախություն կպատճառեն:

Հարաբերությունները փակուղի մտցնելու առաջին քայլն այն է, երբ մեկը մյուսին շնչահեղձ է անում  իր սիրով, հոգատարությամբ, ուշադրությամբ:

Եթե սկսել եք կասկածել`արդյո՞ք պետք է դա ձեզ, թե չէ, հիմնական կողմնորոշիչ բանը պետք է լինի այն, թե` դա ձեզ ուրախություն պարգևո՞ւմ է, թե՞ ոչ:

Եթե ձեր կողքին մարդ է, ով ոչ թե սրտով է ապրում, այլ ինտելեկտով, հնարավորություն տվեք նրան իր տարածքում զարգանալու, բայց ինքներդ պահպանեք ձեր  սեփական տարածությունը:

Եթե իրադրությունն արդեն ձեզ չի բավարարում, եթե ձեզ այլևս թույլ չեն տալիս զարգանալու, դա նշանակում է, որ գուցեև փոփոխություն կատարելու ժամանակն է:

Մեր հարաբերություններում մենք հաճախ կատարում ենք դարձ ի շրջանս յուր և դեմ ենք առնում նույն պատին, որովհետև չենք ուզում դեպի ներս նայել և տեսնել մեր սխալների պատճառը: Իսկ դա անելն անհրաժեշտ է, որքան էլ որ վախենում ենք մեր ունեցած հարաբերությունները կորցնելուց: Մինչև չհասկանանք մեր գժտությունների պատճառը, ուրախություն չի կարող լինել ոչ այդ, ոչ էլ մյուս հարաբերություններում:

Պետք է ընդմիշտ հիշել, որ ոչ մի անձ, ոչ մի հարաբերություն մեզ հավերժ չեն տրվում. դրանք մեզ տրվում են կոնկրետ ժամանակահատվածի համար` երբեմն  տարիներ, երբեմն` մի քանի ժամ:

Հասկանալու համար քո՞նն է այդ մարդը, թե՞ ոչ, պետք է մի կողմ դնել ավելորդ հույզերը: Սիրային հարաբերություններում կարևոր է ոչ միայն սիրտը, այլև միտքը. զգացողությունների և մտքի հավասարակշռություն է անհրաժեշտ:

Տղամարդու և կնոջ սիրային հարաբերությունների կարևորությունը շատ է չափազանցված: Ամուր կապի համար ավելի կարևոր է իրար նկատմամբ բարեհոգությունը:

Ռուսերենից թարգմանեց Մարիետ Սիմոնյանը:

Ջեյմս Ջոյս

(1882-1941թթ., Իռլանդիա)

Читать далее…

Սամուել Բեքեթ

1906-1989թթ. Իռլանդիա)

Читать далее…

Որոշ ժամանակ անց: Խորխե Լուիս Բորխես

Որոշ ժամանակ անց հասկանում ես օգնության ձեռք մեկնելու և հոգին շղթայելու նուրբ տարբերությունը և սովորում ես, որ սերը չի նշանակում պառկել, ընկերակցությունը չի նշանակում ապահովություն, և սկսում ես սովորել…

Читать далее…

Հարուկի Մուրակամի. Սպիտակ սուտը

Ես ստել այնքան էլ չգիտեմ: Սակայն առանձնահատուկ արգահատանք էլ չեմ զգում ստելու դեմ: Նույնիսկ, ասեմ՝ չզարմանաք (թեպետ հնչում է բավականին տարօրինակ)՝ մի կարգին ստել չեմ կարողանում, իսկ անվնաս խաբեությունը պաշտում եմ:

Читать далее…

Իոսիֆ Բրոդսկի: Գովք ձանձրույթի

Ճառն ընթերցվել է Դարթմըթի համալսարանի (Dartmouth College) շրջանավարտների համար 1989 թ. հուլիսին: Հարկ է նշել, որ Ի. Բրոդսկին որևէ կերպ այն չի վերնագրել: Ճառ-էսսեն «Boredom’s Uses» խորագրով առաջին անգամ հրապարակվել է «Dartmouth Alumni Magazine»-ում (Oct. 1989. PP. 30, 32-34), ապա «Listening to Boredom» վերնագրով վերատպվել «Harper’s»-ում (Vol. 290. No. 1738. March 1995. PP. 11-13): Եվ վերջապես «In Praise of Boredom» անունով լույս տեսել Brodsky J., On Grief and Reason: Essays (New York: Farrar, Straus and Giroux, 1995, PP. 104-114) էսսեների ժողովածուում, որից էլ և արվել է թարգմանությունը:

 

 

Читать далее…