Tag Archive | կարդալ

Այլընտրանքային ուսուցում ֆեյսբուքում

Բոլորն էլ գիտեն, որ սոցցանցերը՝ հատկապես Ֆեյսբուքը, բացի ընկերների հետ շփվելուց վերածվել է ավելի մեծ տիրույթի: Այսօր սոցցանցերը օգտագործելով կարող եք շատ գիտելիքներ ձեռք  բերել և մասնավորապես Ֆեյսբուքը համարում եմ այլընտրանքային կրթության աղբյուրներից մեկը: «Կինո ասեք նայեմ» խումբը ստեղծելուց վայրկյաններ անց բավականին մեծ արձագանք եղավ և խումբը համալրեցին հարյուրավոր մասնակիցներ: Խմբի հաջողությունից գայթակղված,  որոշեցի բացել մեկ այլ խումբ, սակայն այս անգամ ոչ թե ֆիլմերի, այլ գրքերի մասին: «Գիրք ասեք՝ կարդամ» խումբը նույնպես համալրվում է մասնակիցներով և արդեն խմբում կան 700-ից ավելի օգտատերեր: Այստեղ դուք կարող եք առաջարկել գրքեր կամ ընթերցել խմբի մասնակիցների կողմից առաջարկված գրքերը: Լինում են բազմաթիվ քննարկումներ տարբեր թեմաներով:  Խմբում կարող եք հարցեր առաջադրել, խորհուրդ հարցնել խմբի անդամներից, նույնիսկ կարող եք կատարելագործել ձեր իմացած  օտար լեզուն (կարդալով օտարալեզու լավագույն գրքերը, որոնք առաջարկում են խմբի անդամները) և այլն:  Այս մի քանի օրվա ընթացքում ինձ համար առանձնացրել եմ մի քանի փաստ.

1.Հայ դասականներից ամենաշատը սիրում են Ալեքսանդր Շիրվանզադեին (Պարույր Սևակը զիջել է դիրքերը )) )

2. Էլեկտրոնային գրքեր կարդալը չեն սիրում

3. Հայ ժամանակակից գրողների ընթերցում են, բայց՝ քչերը

4. Ավելի շատ նախընտրում են ընթերցել արտասահմանյան գրականություն

Այսօր որոշել եմ կիսվել ձեզ խմբում տեղադրված մի նյութի հետ: «Գիրք ասեք՝ կարդամ» խմբի մասնակիցները գրել են լավագույն մեջբերումները գրքերից: Կարծում եմ սա ևս օգտակար կլինի կողմնորոշվելու համար, թե ի՞նչ գիրք կարելի է ընտրել ընթերցելու համար:

Կանգ առ ակնթարթ, որքան գեղեցիկ ես դու:

Գյոթե «Ֆաուստ»

Կույր աչքը կների, բայց կույր սիրտը չի ների:

Մուրացան «Գևորգ Մարզպետունի»

Ինչ երջանկություն է, որ ժամանակը խեղդում է մեր մեջ վրեժխնդրության տենչը, ու խլացնում է զայրույթի ու զզվանքի դրդապատճառները:

Շառլոթ Բրոնտե «Ջեյն Էյր»

Երբ մեզ հարվածում են առանց պատճառի, մենք պետք է ավելի ուժեղ հարվածով պատասխան տանք, և այն էլ այնպիսի մեծ թափով, որպեսզի մարդիկ այլևս մեզ վրա ձեռք չբարձրացնեն:

Շառլոտ Բրոնտե «Ջեյն Էյր»

Կանացի խելքից պարադոքսալ ոչինչ չկա:

Լերմոնտով «Մեր ժամանակների հերոսը»

Երբեմն մեկ բառն ավելի ջերմ կարող է հնչել, քան բառերի մի ամբողջ բազմություն:

Շառլոտ Բրոնտե «Ջեյն Էյր»

Հարգանքը լրացնում է այն բացը, որ պիտի լիներ սերը:

Լև Տոլստոյ «Աննա Կարենիննա»

Անսահման մեծահոգություն է, երբ մարդիկ ուրիշներին են տալիս այն, ինչ հենց իրենց է անհրաժեշտ:

Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»

Այն մարդկանց տանջանքների մեջ, որոնք այլևս սիրելի չեն, միշտ ինչ-որ ծիծաղելի բան կա:

Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»

Ինչ-որ պահի դուք ոչինչ չունեք, իսկ հաջորդ պահին ունեք ավելին, քան կարող եք ընդունել:

Պաուլո Կոելյո «Տասնմեկ րոպե»

Շարունակիր ինքդ քո փնտրտուքները, ահա թե ինչ է պետք քեզ, ձգտիր ամեն օր թեկուզ մեկ քայլով մոտենալ:

Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»

Երկինքը տեղ չէ և ոչ էլ ժամանակ։ Երկինքը կատարելության հասնելն է։

Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»

Սիրահարվածությունը սկսվում է նրանից, որ մարդ խաբում է ինքն իրեն և ավարտվում է նրանով, որ նա խաբում է ուրիշին:

Օսկար Ուայլդ  «Դորիան Գրեյի դիմանկարը»

Կանայք աննման տաղանդ ունեն իրենց զգացումներն արտահայտելու` առանց չափազանց ուժեղ բառեր գործադրելու. նրանց պերճախոսությունները հատկապես շեշտի, շարժուձևի, կեցվածքի ու նայվածքների մեջ է:

 Օնորե դ’Բալզակ «Երեսնամյա կինը»

Տառապող մարդկանց մոտ զարգացած է ինչ-որ ներքին տեսողություն. նրանք լիովին և ճիշտ կարդում են միմյանց մտքերը ու միատեսակ են ընդունում տպավորությունները:

Օնորե դ’Բալզակ «Երեսնամյա կինը»

Սիրտն ունի իր սեփական հիշողություները:

Օնորե դ’Բալզակ «Երեսնամյա կինը»

Երիտասարդները ցանկանում են հավատարիմ մնալ, բայց չեն կարողանում, ծերերը փորձում են դավաճանել, բայց ի վիճակի չեն:

Օսկար Ուայլդ  «Դորիան Գրեյի դիմանկարը»

Դուք հավատում եք այն բոլորին, ինչ ասվում է այս աշխարհում,և ոչ թե նրան, ինչ արվում է այնտեղ:

Ալֆրեդ դը Մյուսե «Դարի զավակի խոստովանությունը»

Քաղաքակրթությունը գործում է բնությանը հակառակ:

Ալֆրեդ դը Մյուսե «Դարի զավակի խոստովանությունը»

Իսկական հիմարը նա է,ով կյանքում գեթ մի անգամ ցանկանում է ճշմարտությունն իմանալ կնոջից:

Ալֆրեդ դը Մյուսե «Դարի զավակի խոստովանությունը»

Անկախ նրանից` ով ես դու և ինչ ես անում, եթե իսկապես մի բան ցանկանում ես ,հասնում ես դրան, քանի որ այդ ցանկությունը հղացվել է տիեզերքի հոգում:

Պաոլո Կոելյո «Ալքմիկոսը»

Ամբողջ աշխարհում բացարձակապես չկա մի բան, որ մարդկանց ստիպի սիրել
իրենց նմաններին:

Ֆ.Մ. Դոստաևսկի «Կարամազով Եղբայրներ»

Մարդիկ սխալմամբ կարծում են, թե սերն իրենց ամբողջական է դարձնում: Աշխարհով մեկ փնտրում եմ Պլատոնի հնարած՝ իրենց կեսին: Բայց ես հո գիտեմ, որ դա այդպես չէ: Ես հո գիտեմ, որ դու ամբողջական էիր մինչև էս պատմության մեջ ընկնելը: Ու սերը քեզ ամբողջականություն չի հաղորդում, ընդհակառակը՝ քեզ մասերի է բաժանում: Դու ամբողջական էիր, դու հերմետիկ փաթեթավորված էիր ու հանկարծ քեզ հերձեցին: Քո ամբողջականության մեջ ներխուժեց մի օտար մարմին՝ Նա:

Կես տարի դու փորձում էիր այն քեզ ձուլել: Ու դու չես վերադարձնի երբեմնի ամբողջականությունը, քանի դեռ չես ազատվել նրանից, այդ օտար մարմից: Կամ դու նրան կվանես, կամ այն կձուլվի քեզ, բայց այնպես, որ քեզ կկործանի, քանի որ այլ կերպ ձուլվել նա պարզապես ունակ չէ:

Ֆիլիպ Ռոթ. «Մեռնող Կենդանի»