Tag Archive | սոնա

Քաղաքից քաղաք նա փախչում էր՝ ես նրա հետ․․․

Միանգամից գրավեց <<քաղաքից քաղաք>> երգի թեթևությունը, Լիլիթի մեղմ ձայնը, ուրախ տրամադրությունն այցելեց և աթոռին նստած քաղաքից քաղաք մտքով փախչում եմ հիմա…

Ռոմանտիկ հոգի, բարություն և հաճելին է միայն նկատելի: Շատ եմ սիրում իսպանական երաժշտություն և մի քանի օր առաջ եմ միայն նկատել, որ կա մեկը, ով նույնիսկ մեր հայերենն է կարողանում ներկայացնել իսպանական մեղեդու ներքո:

Ոչ բոլորի դեմքին նայելով եմ կարողանում նայել և ասել, թե նա ով է, բայց նրա դեմքն արդեն մտքումս ծնում է բառեր` խելացի, հաճելի, բարի, քնքուշ…

Չեմ կասկածում, որ սխալված կլինեմ այս չորս բառերից մեկի մեջ:

Նրան ունկնդրելուց հետո միտքս հղի էի միայն լավ տպավորություններով:

Քաղաքից քաղաք նա փախչում է` ես նրա հետ, նրա երգերում իմաստ կա, և դա արդեն հաղթանակ է…


Աշնանային մի ցուրտ առավոտ,

Մի կերպ տաքացած բարակ մատներ,

Գետնին գրկած քնած ոտքեր,

Բայց մի մեղեդի, մի ձայն արթնացրեց:

 

Դա նրա ձայնն էր պայծառ թեթև,

Լիլիթն էր երգում համակարգչիս էկրանին,

Երգում էր համակարգչին դարձնելով շնչավոր,

Երգում էր` տերևներին օդում քնեցնելով…

 

Սոնա Գրիգորյան