ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ: Մտորում:

Ինձ մոտ այն տպավորությունն է, որ մարդիկ հիմա ապրում են՝ չզգալով այն, շուրջը ոչինչ չտեսնելով, ասես… ասես նրանց զգացմունքները բթացել են, ես ճիշտ չե՞մ: Բայց իմ տպավորությունն այդ է:


Մարդիկ չեն զգում իրենց շրջապատող աշխարհը, նրանք լսում և կրկնում են խոսքերը, բայց նույնիսկ չեն ջանում պատկերացնել այն, թե ինչ են այդ բառերը նշանակում, և եզրահանգումներ չեն անում: Մարդիկ հիմա ապրում են, իհարկե, ընկալելով շրջապատող աշխարհը, բայց ընկալելով այն մակերեսորեն, ասես ոչ ոք ոչ մի բանի մասին չի խորհրդածում, կարծես բանականությունը վտարված է մարդկանց շրջապատող միջավայրից, ուր նրանք կորսված են: Մտածելը մարդու համար արդեն ծանր գործ է դարձել…

http://hovikcharkhchyan.wordpress.com/2012/05/06/%D5%AD%D5%B8%D6%80%D5%AD%D5%A5-%D5%AC%D5%B8%D6%82%D5%AB%D5%BD-%D5%A2%D5%B8%D6%80%D5%AD%D5%A5%D5%BD-6/

Հարցարան

  • Փորձիր մտորել. համամի՞տ ես, ինչո՞ւ է այսպես.«Ինձ մոտ այն տպավորությունն է, որ մարդիկ հիմա ապրում են՝ չզգալով այն, շուրջը ոչինչ չտեսնելով, ասես… ասես նրանց զգացմունքները բթացել են, ես ճիշտ չե՞մ»:
  • Երբ է մարդը եզրահանգում անում, ինչ է եզրահանգում ասվածը:
  • Բացատրիր՝ շրջապատող աշխարհը մակերեսորեն ընկալել, ի՞նչ ի նկատի ունի հեղինակը, դու մակերեսորե՞ն ես ընկալում
  • Վերջին անգամ ինչ թեմայի շուրջ ես խորհրդածել. ներկայացրու խորհրդածությունդ մի քանի նախադասությամբ:
  • «Մտածելը մարդու համար արդեն ծանր գործ է դարձել…»՝ մտորում այս թեմայի շուրջ (կես տպագիր էջ)
  • Բորխեսի մտքերի ընտրանին իմ թարգմանությամբ:

Կարծիք ավելացնել