Պաուլ Ցելան. Paul Celan

Պաուլ Ցելան. Paul Celan

(1920-1970թթ. Ռումինիա)

*
Դու կարող ես ինձ անխռով
ձյուն հյուրասիրել.
ամեն անգամ, երբ ես ուս ուսի տված
թթենու հետ մեկտեղ քայլում էի
ամռան միջով,
բղավում էր նրա ամենամատղաշ
տերևը:

*
Նախքան քո ուշ հայացքը,
միայնակ`
գիշերների միջև,
նաև ինձ փոխակերպող գիշերվա,
ինչ-որ բան եկավ կանգնելու,
ինչը եղել էր արդեն մեզ մոտ մի անգամ, չ-
զարնված մտքից:

ՁԵՌՔ

Սեղանը, ժամերի փայտից,
բրնձով ու գինիով:
Անդ
լռում են, ուտում են, խմում:

Մի ձեռք, որ ես համբուրեցի,
լուսավորում է շուրթերը:

ՀԵՌՎԻ ԳՈՎՔԸ

Ակունքներում քո աչքերի
խենթ ծովի ձկների ցանցերն են ապրում:
Ակունքներում քո աչքերի
Պաուլ Ցելանը Ժիզելի ու Կլաուս Դեմուսի
հետ: 1953թ. գարուն
ծովն իր խոստումներն է պահում:

Այստեղ նետում եմ
մի սիրտ, որ մարդկանց մեջ է,
հագուստը իմ և փայլը երդման.

ավելի սև սևի մեջ, ես ավելի մերկ եմ:
Դավաճանելով եմ քեզ հավատարիմ:
Ես` դու եմ, երբ ես ինքս եմ:

Ակունքներում քո աչքերի
հալածում եմ և կողոպուտի մասին երազում:

Ցանցը ցանց է որսացել.
մենք հեռանում ենք գիրկընդխառն:

Ակունքներում քո աչքերի
մի կախվող խեղդում է պարանը:

ԾԱՂԻԿ

Քարը:
Քարը օդի մեջ, իսկ թիկունքում` ես:
Քո աչքը` կույր, ինչպես քար:

Մենք
ձեռքեր էինք,
մենք խավարը դատարկեցինք, մենք գտանք

խոսքը, որ ամռան վրա բարձրացավ`
Պաուլ Ցելանը կնոջ՝ Ժիզել Ցելանի հետ
ծաղիկը:

Ծաղիկը կույր խոսք է:
Քո աչքը և իմ աչքը.
նրանք հոգ են տանում
ջրի մասին:

Աճը,
Սրտի թերթ է սրտի թերթին
հավելում:

Եվս մի խոսք, ինչպես դա, և մուրճերն են
ճոճվում բաց երկնքի տակ:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

Դու պետք է օտարականի աչքերին նայելով ասես` Ջուրը եղի՛ր:
Դու պետք է, ինչը դու ջրում գիտես, օտարականի աչքերում փնտրես:
Դու պետք է նրանց ջրերից կանչես` Հռութ, Նոեմի, Մարիամ:
Դու պետք է զարդարես նրանց, երբ պառկած ես օտարականի հետ:
Դու պետք է զարդարես նրանց օտարականի ամպ-վարսերով:
Դու պետք է ասես Հռութին, Մարիամին ու Նոեմին.
Տեսե՛ք, ես նրա հետ եմ պառկած:
Դու պետք է գեղեցկագույնս զարդարես օտարականին, ում հետ պառկում ես:
Դու պետք է զարդարես նրան քո ցավով` Հռութի, Մարիամի և Նոեմիի մասին:
Դու պետք է ասես օտարականին`
Տե՛ս, ես նրանց հետ պառկել եմ:

ֆրանսերենից թարգմանեց ԹՈՆԴՐԱԿԸ

Կարծիք ավելացնել