Մի մանկավարժի մասին: Վ. Ա. Սուխոմլինսկի:

Վերջերս թերթում էի համացանցի էջերը, նայեցի ռուս մի մանկավարժի աշխատություններ, որոնք ժամանակին աչքի էի անցկացրել ու մոռացության մատնել, Վ. Ա. Սուխոմլինսկու մանկավարժական հայացքներին, մտքերին իրականում քիչ ենք անդրադարձել:

Գտա միայն Նունե Մովսիսյանի բլուգում՝ http://movsisyannune.com/2012/06/06/%D5%BE%D5%A1%D5%BD%D5%AB%D5%AC%D5%AB-%D5%BD%D5%B8%D6%82%D5%AD%D5%B8%D5%B4%D5%AC%D5%AB%D5%B6%D5%BD%D5%AF%D5%AB/ :
Վ.Ա. Սուխոմլինսկին աշխարհում ճանաչված և ընդունված մանկավարժ է, նորարար, գիտնական, մանկավարժական, մեթոդական բազմապիսի աշխատությունների հեղինակ: 30 գրքի և 500 հոդվածի, մշակման հեղինակ է. դրանք բոլորն էլ նվիրված են երիտասարդ սրնդի դաստիարակության խնդիրներին:
Սուխոմլինսկու աշխատանքներում տեսա հետաքրքիր դիտարկումներ, զարմանալի մարդասիրություն. նրա աշխատանքների կենտրոնում մարդն է՝ սովորողը, որի ճիշտ կրթությունը շատ է կարևորում: Իր ժամանակի համար առաջադեմ մտածող է. շատ բաներ նրա աշխատություններում կարող են հնացած թվալ, ժամանակավերպ ու սովետականության ոգով ներծծված, բայց ուսումնասիրելու դեպքում, գտնում ես հետաքրքիր մտքեր, մշակումներ, խորհուրդներ:
Ստորև առանձնացնում և թարգմանաբար ներկայացնում եմ այն մտքերը, դիտարկումները, որոնք ինձ են հետաքրքրել՝ հուսալով, որ ձեզ էլ կհետաքրքրեն:
 Այս մտածողը ստեղծել է յուրահատուկ մանկավարժական համակարգ, որտեղ երեխայի անհատականությունն ու դրա կարևորումը առաջնային է և կարծում է, որ հենց դրանով էլ պետք է առաջնորդվեն մանկավարժական մեթոդները, ծրագրերը: Կարևորում է մանկավարժական առողջ կոլեկտիվը, որտեղ գնահատվում է, կենտրոնում է յուրաքանչյուր մանկավարժ: Կոմունիստական դաստիարակությանն էլ էր յուրահատուկ մոտենում՝ կարծում էր, որ կրթության շնորհիվ պիտի ձևավորվեն մտածող անհատականություններ, ոչ թե կուսակցական հրահանգներ կատարող հնազանդներ:
 Սուխոմլինսկին կրթական գործընթացը բնորոշում էր իբրև ուրախություն պարգևող աշխատանք: Մեծ նշանակություն էր դարձնում սովորողների աշխարհայացքի ձևավորմանը, նախակրթարաններում՝ երեխայի հետ ստեղծագործող, հեքիաթ հորինող ուսուցչին:
 Ստեղծել է բավականին ամբողջական համակարգ այն վերանագրելով՝ «դաստիարակենք գեղեցիկով». այս համակարգը դեմ էր տիրող մանկավարժական մոտեցումներին և շատ էր քննադատվում՝ որակվելով որպես աբստրակտ հումանիզմ:
 Մանկավարժին կոչում է մարդաբան, որը կոչված է մոտք գործելու սովորողի հոգեբանություն, նրա խիստ բարդ հոգևոր աշխարհ ու անընդհատ հայտնաբերել նորը ու հիանալ այդ նորով. մարդուն տեսնել, դիտարկել ձևավորման գործընթացում:
 Մանկավարժը պետք է անսահմանորեն սիրի ու հավատա մարդուն:
 Գրում է. « Ես դաստիարակչական աշխատանքի իմաստը տեսնում եմ նրանում, որ երեխան տեսնի, հասկանա, զգա, ապրի, փորձի թափանցել գաղտիի խորքերը, մերձենա կյանքին ու բնությանը…»:
 «Սիրտս կտամ երեխաներին» աշխատության մեջ ուսուցիչներին խորհուրդ է տալիս. « Գնացեք դաշտ, այգի, բնության ակունքից մտքեր խմեք, և այդ կենդանի ջուրը ձեր սաներին իմաստուն, հետազոտող, փորփրող մարդիկ և պոետներ կդարձնի»:
 Այսպիսի մի դիտարկում ևս. « Երեխաներին անտառ, գետ տանելը շատ ավելի բարդ աշխատանք է, քան դասարանում դաս անցկացնելը, որովհետև ճամփորդության պատրաստվելը լուրջ աշխատանք է»: Մերժում է առանց պատրաստվելու ճամփորդության տանելը՝ դա համարելով ժամանակի կորուստ:
 Երեխաների մոտ չարժի շատ խոսել, նրանց գլուխը լցնել տարբեր պատմություններ, բառը զվարճանք չէ, իսկ բառային անվերջ հոսքը՝ ամենավտանգավոր հոսքերից է: Չի կարելի երեխաներին վերածել խոսքի պասսիվ կլանանիչների, պետք է հնարավորություն տալ նրանց մտածելու, դիտարկելու, զգալու:
 Ճանաչված մանկավարժը կարևորում էր երեխաներին բնության մասնիկների հետ կապելը, դրանց ծանոթացնելը: «Բնությունը հայրենի հողն է, որը կերակրում է մեզ, երկրագունդը փոխվում է մեր աշխատանքի շնորհիվ միայն»:
 Նշում է, որ բնությունն ինքնին չի դաստիարակում, դաստիարակում է միայն բնության վրա մարդու ակտիվ ներգործությունը. «Ինձ ապշեցնում էր, որ սովորողների հիացմունքը գեղեցիկի հանդեպ միահյուսվում էր այդ գեղեցիկի ճակատագրի հանդեպ անտարբերությամբ: Գեղեցկությամբ հիանալը միայն բարի զգացմունքի փոքրիկ շյուղն է, որը պետք է զարգացնել՝ վերածելով ակտիվ գործունեության: Որպեսզի երեխան սովորի հասկանալ բնությունը, զգալ նրա գեղեցկությունը, կարդալ լեզուն, պահպանել, պետք է սերը փոքրուց ներարկել: Փորձը ցույց է տալիս, որ բարի զգացմունքները տանում են դեպի մանկություն, իսկ մարդկությունը, բարությունը, քնքշությունը, բարոյացկամությունը ծնվում են բնության մեջ աշխատանքում, հոգսերում ու բնության վրա ազդեցություններում:
 Որքան շատ է ուսուցիչը սովորեցնում երեխային ինքնարտահայտվել գործում, աշխատել, այքան շատ է կարևորվում:

Օգտագործված կայքէջեր.
http://nsportal.ru/gp/suhomlinskiy-v-serdce-otdayu-detya
http://www.epwr.ru/quotauthor/txt_470.php
http://www.gramotey.com/?open_file=1269062768
http://museum.edu.ru/catalog.asp?cat_ob_no=12643&ob_no=12780
http://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D1%83%D1%85%D0%BE%D0%BC%D0%BB%D0%B8%D0%BD%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9,_%D0%92%D0%B0%D1%81%D0%B8%D0%BB%D0%B8%D0%B9_%D0%90%D0%BB%D0%B5%D0%BA%D1%81%D0%B0%D0%BD%D0%B4%D1%80%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87
Ռուսերենից թարգմանեց, մշակեց, ընտրեց Մարգարիտ Սարգսյանը

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s