«Ընթերցասերի» ակումբ: 2014-2015 ուսումնական տարի:

Նկարագիր

Այս ուսումնական տարում ակուբի գործունեությունը հիմնվելու է նախորդ տարվա գործունեության, փորձի վրա: Տես նախորդ տարվա ծրագրային դրույթները`12:

Ակումբային գործունեությունը անընդհատ թարմացող է`գալիս են նոր սովորողներ, բայց նախորդ տարվա սովորողների մի մեծ խումբ էլ մնում է: Ակումբում տարատարիք ու տարբեր հնարավորություններ ունեցող սովորողներ են, ուստի ծրագրային հիմնադրույթներն էլ փորձում ենք այնպես կազմել, որ բավարարվեն անհատ սովորողների հետաքրքրություները, երևա անհատական աճը, հմտությունների զարգացում-կիրառումը, իրականացվի սովորողների միջև փորձի փոխանակում, համատեղ նախագծեր:

Իրականացվող նախագծեր

Համագործակցություն

  • TV MSKH-ի հետ. հեռուստանախագծեր, ֆիլմեր, կինոպոեզիաներ:
  • «Լուսաստղ» ամսագիր. գրական վերլուծությունների, ֆիլմերի, գովազդների հրապարկում, համատեղ նախագծեր, նյութերի տարածում սոցիալական ցանցերում:
  • Վրացախոսների ակումբ: Շոթա Ռուսթավելի մրցույթի նախապատրաստում, համատեղ ֆիլմերի ստեղծում:

 

 

Կարծիք ավելացնել