Թումանյանական նախագծի մի մաս

Պարտադիր է մասնակցությունը դասարանական քննարկումներին, մեկ ռադիոնյութի պատրաստումը և անդրադարձը նշված թեմաներից մեկին (այլընտրանքային առաջարկներն ընդունվում են):

  • Կարդում եմ Թումանյան, քառյակներ. Ֆոտոֆիլմ ձեր նկարած լուսանկարներով յուրահատուկ մոտեցմամբ:
  • Թումանյանի հերոսները իմ նկարներում:
  • Թումանյանական մուլտֆիլմ մեծերի և փոքրերի համար:
  •  «Քաջ Նազար» հեքիաթը և դրա արդիականությունը՝ հոդված. զուգահեռներ անցկացրեք ժամանակակից նազարների ու ուստիանների հետ:
  • «Անբան հուռին»՝ հեքիաթ փոքրերի և մեծերի համար՝ հոդված. հեքիաթն ու իրականությունը:
  • Կարդում եմ Թումանյան. ռադիոնյութ (թեմայի ընտրությունն անհատական է):
  • Սոցիալական մոտիվները Թումանյանի պոեմներում ու դրանց արդիականությունը. հոդված:
  •  Հայկական ավանդութային-ծիսական տարրերը Թումանյանի. Ստեղծագործություններում. հոդված:
  • Ազգայինն ու Թումանյանի ստեղծագործությունները. Հոդված:

Կարծիք ավելացնել