Մայիսի 20, ժամը՝ 11։05, Տիգրան Հայրապետյան գրադարան։ Դաս գրականագետ, Գրանիշ ամսագրի խմաբագիր Հասմիկ Հակոբյանի ։
Քննարկվող թեմաներ
- Նախընթաց տասնամյակների բանաստեղծական սերունդների և ուղղությունների գեղագիտական ու գաղափարական համակարգերի հետհայաց դիտակումներ, որոնք կօգնի հասկանալու՝ ինչ ժառանգություն է ստացել անկախության պոեզիան նախընթաց գործընթացներից, և ինչ դիմակայության են ենթարկվում այդ գեղագիտական համակարգերը՝ աշխարհաստեղծման նոր մոդելի հանդիպելով:
- 1960-ականների բանաստեղծական սերնդի պոեզիայի գեղագիտական չափանիշների վերհանում վերարժևորմում: «Անբանաստեղծական», ազատ բանաստեղծության մոդելի կիրառումն է, պոլիֆոնիկ բանաստեղծություն, լեզվի սահմանների ընդլայնումը, փոխաբերության պատկերի մեծացումը, հեգնանքը, բարձունքում կանգնած քնարական հերոսի իջեցում մշակութաբանական շերտերի կիրառումը: (Հովհ. Գրիգորյան, Հենրիկ Էդոյան, Արտեմ Հարությունյան, Դավիթ Հովհաննես, Արմեն Մարտիրոսյան, Սլավիկ Չիլոյան):
- Ջրհեղեղի մետաֆորը անկախության առաջին տարիների բանաստեղծություն մեջ որպես ժամանակաշրջան ամբողջացնող ընդհանրական պատկեր:
- Բառն ու խոսքը երկիր, պետություն կառուցելու միջոց: (Վարդան Հակոբյան, Հուսիկ Արա, Հրաչ Թամրազյան, Ավագ Եփրեմյան և մյուսներ)
Ծրագիրը
- Դասը, քննարկումը՝ 11։05-12-00
- Հարցազրույցներ, քննարկումներ գրականագետի հետ՝ 12։00-12։25
- Շրջայց մայր դպրոցում՝ 12։25-12։35
Լուսաբանումը՝ Միջին դպրոցի լրատվականների
Համակարգումը՝ Հասմիկ Թոփչյանի, Մարգարիտ Սարգսյանի
Մասնակիցներ՝ 8-րդ դասարանի նախագծային խումբ, այլ հետաքրքրված անձինք