«Ուսումնական պարապմունքի գնահատում» նախագիծ

Պարզաբանումներ

Սովորողի բլոգում տեղադրվում է ուսուցչի առաջարկած օրվա, շաբաթվա, ամսվա աշխատակարգը, որից պարզ է դառնում ուսումնական պարապմունքի կազմակերպման ձևը, տեսակը, վայրը:

Ինչու է սա անհրաժեշտ, որպեսզի ուսուցիչն իր բլոգում արտացոլի դասարանում արված աշխատանքը, ծնողը հասկանա, տեսնի, թե իր երեխան դասարանում ինչ է անում։ Սովորողի գործունեությունը վերահսկելի է դառնում։

Ուսումնական տվյալ շրջանի համար ուսուցչի ներկայացրած աշխատակարգում արտացոլվում է գնահատման նախագիծը՝ իր բաղկացուցիչներով։

Գնահատումը՝ որպես ուսումնական նախագիծ, տարբերակն իր մեջ ներառում է ինքնաստուգում, ստուգում, բնութագիր, անդրադարձ արված աշխատանքին։

Գնահատման նախագծի մի տարբերակ․ առաջարկ, բացատրություն։

  • սովորողի բլոգի համապատասխան  բաժնում ( Գնահատում) հրապարակվում է պարապմունքների բովանդակությունը՝ հղումներ ուսուցչի բլոգից
  • պարապմունքների ընթացքում իր կատարած աշխատանքները, որոնք կարող են շարունակվել տանը, լրացվել ավելի ուշ
  • սովորողը աշխատում է գնահատման նախագծի վրա՝ անդրադարձ կատարելով իր ամսվա աշխատանքին, փաստարկելով
  • ուսուցիչն իր բլոգում ամփոփում է նախագիծը՝ անդրադառնալով սովորողի կատարած աշխատանքին,  դիտարկելով տրված պատասխանների համապատասխանությունը իրական աշխատանքին, ուշադրություն հրավիրելով թերացումների, հաջողությունների վրա, հաջորդ ամսվա աշխատանքի համար կոնկրետ առաջարկներ անելով
  • Ուսուցչի դիտարկումներն ուղղված են լինում աշխատանքի գնահատմանը, օգնում սովորողին այլ աչքով նայել, անդրադառնալ արվածին, հետևություններ անել, առաջ գնալու ճանապարհներ են մատնանշվում
  • սովորողի աշխատանքը թվային գնահատում չի ստանում. բլոգում հրապարակված գնահատման նախագիծն արդեն արտացոլում է սովորողի կատարած աշխատանքը
  • Անհրաժեշտության դեպքում Գնահատման նախագիծը կարող է թվանշանային տեսք ստանալ
  • Աշխատանքն իրականացվում է սովորողի բլոգում, ամփոփովում դասավանդողի բլոգում, որպեսզի բաց և տեսանելի լինի բոլորին, հնարավոր լինի լրացումներ անել։
  • Աշխատանքի հղումը տեղադրվում է գնահատման մատյանում։

Կարծիք ավելացնել