«Ուսումնական գործունեության գնահատում» նախագիծ․ուսումնական շրջանի ամփոփում

Գնահատում են ծնողն ու սովորողը, ամփոփում՝ ուսուցիչը։

«Գնահատում» նախագիծն իրականացնող դասավանդողի ուսումնական ծանրաբեռնվածության մեջ հաշվարկվում է նախագիծն իրականացնելու ժամանակը՝ ասենք՝ 4 ժամ։

Ամփոփիչ նախագիծն իրականացվում է յուրաքանչյուր ուսումնական շրջանի ավարտին նախորդող շաբաթվա ընթացքում։

Նախագիծն համագործակցային է՝ ընտանեկան-դպրոցական է, իրականացնում են սովորողն ու ծնողը, ուսուցիչը։

Սովորողը

Բլոգի համապատասխան էջում է հավաքում տվյալ ուսումնական շրջանում «Գնահատում» նախագծով իրականացրած աշխատանքները։

Ծնողը (խնամակալը) 

Ծանոթանում է իր երեխայի կատարած աշխատանքին։

Սովորողը, ծնողը

Ծնողը սովորողի հետ կամ մենակ գնահատում է իր երեխայի աշխատանքը՝ ամփոփիչ տեքստում նշելով բացթողումները, հաջողված հատվածները, առաջընթացը, լրացումները, ձեռքբերումները, այլ։

Եթե սովորողի ծնողը, տարբեր պատճառներով, չի կատարում այս աշխատանքը, այն կատարում է սովորողը։

Ուսուցիչը

  • Ծանոթանում է ընտանեկան նախագծին
  • Հղումը տեղադրում իր բլոգում
  • Անում համապատասխան դիտարկումներ՝ առաջարկներ, լրացումներ, անհամաձայնություն, սովորողի հաջողության մատնանշում, այլ։

 

Կարծիք ավելացնել